Ի՞նչ են անում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի տանը …

Նշենք նաև ,որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և խնդիրը հանգուցալուծելու քայլերին: Փաշինյանը թեմային անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում:

Փաշինյանը նշեց, որ հիմա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առկա լարվածությունն արագ թոթափելու հնարավորություն կա:

«Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով, և ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին: Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին, Կանադային, Հնդկաստանին և մյուս երկրներին, որոնք արձագանքել են: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարության վրա: Ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունը, այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով այդ քայլերի տրամաբանությունը:

Նա նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարակվել է, որպեսզի կողմերը իրենց զորքերը հետ քաշեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային ճշգրտման աշխատանք:

«Հայաստանի կառավարությունը հաստակամ է գնալ այդ ճանապարհով, և մենք պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշման գործընթացը և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը, մասնավորապես, Սոթք Խոզնավար հատվածի մասին է, որտեղ մայիսի 12-ից հետո ունենք որոշակի լարվածություն: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հենց այդ հատվածից սկսել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և պատաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համանախագահության հայտարարության մեջ կար անդրադարձ նաև գերիների հարցին: 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զորքերի դուրս բերումը տեղի չունենա, ՀՀ զինված ուժերը պատրաստ են համապատասխան օպերացիա իրականացնել մեր տարածքի պաշտպանության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, ու քանի որ այս մոտեցումները, ճանապարհային քարտեզը համահունչ են ՀՀ գործող իշխանությունների պատկերացումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամբողջությամբ ընդունում են այն առաջարկությունները, որոնք ձևակերպված են մայիսի 28-ին տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

«Կրկին ուզում եմ ասել, որ էսկալացիան նվազեցնելու տրամաբանությամբ սպասում ենք այդ ազդակին, որից հետո համապատասխան միջոցառումները կձեռնարկվեն: Հիշեցնեմ, խոսքը հետևյալի մասին է՝ երկու կողմերը հետ են քաշում զինված ուժերը այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են միջազգային ներկայացուցիչներ, կարող են լինել ռուս խաղախապահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդներ: Կարող են լինել և՛ ռուս խաղաղապահները, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները: Գլխավոր արձանագրումն այն է, որ գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Վերջին գրառումները

Ընտրացանկ