Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ ձերբшկալում են այն մարդկանց, ովքեր բեռնել են հեռախոսի մեջ Proton VPN հավելվածը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23–ին լրագրողների հետ զրույցում ասաց ազգային «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ՝ անդրադառնալով  ՀՀ  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի կալանավորմանը։

Նշենք, որ այսօր հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները բողոքի ակցիա են իրականացնրել ԱԱԾ-ի դիմաց՝ ի աջակցություն Արա Սաղաթելյանի:

«Ես ունեմ հիմնավոր, ողջամիտ կասկածներ՝ հիմնվելով մեր իշխանությունների՝ ադրբեջանական կոշիկները լպստելու մոլուցքի վրա։ Երբ պատերազմի ժամանակ փակվեց ադրբեջանական կայքերին հասանելիությունը, Հայաստանում կային մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայ–ադրբեջանական կոնֆլիկտի լուսաբանմանը և հավելվածի միջոցով հասանելիություն  ունեցել ադրբեջանական կայքերին։ Ադրբեջանից պատվեր է եկել այդ մարդկանց խմբին ուղղակի մեկուսացնել։ Ես վտանգ եմ զգում, որ էլի ինչ–որ նոր բան ուզում են մեր հայրենիքից հանձնել»–ասաց նա։

Մալյանն ընդգծեց, որ գործիչների հետապնդումը ավելի շատ համարում է աշխարհաքաղաքական, քան ներքաղաքական։

«Եթե ուշադրություն դարձնենք մարդկանց, որոնց նկատմամբ հետապնդում, հետախուզում է կատարվում, նրանց միավորում է մեկ բան՝ իրենք բոլորը ցանկացել են միջազգային հանրությանը ներկայացնել այդ կոնֆլիկտի մանրամասները։ ԱԱԾ–ն գտել է  մոտ 2000 մարդու, որոնք  VPN–ից են օգտվել։ Հետո հանել են այն մարդկանց  IP–ները, որոնք այս իշխանությունների հետ ունեն հակասություններ»–նշեց Մալյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի ուշ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվել են, Կարեն Բեքարյանի և Մհեր Ավագյանի ձերբակալումը առաջին ատյանի դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, և նրանք ազատ են արձակվել։

Նշենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։ Ի դեպ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել նաեւ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed