Աղցան «Վարդերի փունջ»… անցյшլ տարի հյուրերս խնդրում էին բшղադրատոմսը. պшտմում եմ աղցանի պшրզ գшղտնիքի մասին…

Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև անհավանական գեղեցիկ: Տոնական սեղանին բավականին տպավորիչ տեսք է հաղորդում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
500գ հավի կրծքամիս
4 ձու
200գ գազար
500գ շամպինյոն
300գ պանիր
200գ ընկույզ
2 բազուկ
մայոնեզ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ.
Սկզբում պատրաստել աղցանը: Եփած գազարը և եփած հավի միսը մանր կտրատել:Սունկն ու սոխը կտրատել, առանձին տապակել.Եփած ձուն և խանիրը մանր խորանարդիկների կտրատել, իսկ ընկույզն անցկացնել քերիչով:Միացնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել և խառնել:Անցնել աղցանի ձևավորմանը.2 նրբաբլիթի շերտ վերցնել, քերիչով անցկացնել բազուկը և խառնել մանրացրած սխտորի հետ, 2-3 ճ.գ. մայոնեզ ավելացնել և նորից խառնել:2 նրբաբլիթի շերտերին քսել բազուկով խառնուրդից, փաթաթել, կտրատել մոտ 1,5սմ լայնությամբ կտորների:Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, մեջտեղում դնել ստացված վարերը, իսկ կողքի հատվածները զարդարել կանաչիով կամ վարունգի բարակ շերտերով:

Բարի ախորժակ:

Ընտրացանկ