Ահա և արդեն հայտնի դարձավ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին եռյակը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

 «Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին եռյակը։ Ըստ այդմ՝ դաշինքը կգլխավորի «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

 Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին, «Հանուն Հանրապետության» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին»:

Վերջին գրառումները

Ընտրացանկ