Ալիեւի ռեժիմը չի հետեւում ԵՄ խորհրդի կոչին, անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել. Տիգրան Բալայան

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում:

«Երկու ամիս առաջ՝ 19.11.2020, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով Լեռնային Ղարաբաղում քայլեր ձեռնարկել հրադադարի պահպանման ուղղությամբ:

Մինչ այժմ Իլհամ Ալիեւի վարչակարգը հակառակն է անում: Ալիեւի դեմ պատժամիջոցներն առաջ շարժվելու միակ ճանապարհն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բալայանը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ