Ամանորյա օրերին գրանցվել է ալկոհոլային թունավորման 27 դեպք. Թագուհի Ստեփանյան

2021 թվականի ամանորյա օրերին Շտապօգնության ծառայությունում սննդային թունավորումներ չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այս տարի Ամանորն անցել է համեմատաբար ավելի հանգիստ, քան անցյալ տարի: Մենք սպասարկել ենք 1 377 կանչով պակաս, քան անցյալ տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6 533, հիվանդանոց է տեղափոխվել 1 204 հիվանդ՝ 453-ով պակաս, քան անցյալ տարի: Մանկական կանչերը, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երեխաների քանակը նվազել են։ Սննդային թունավորումներ ընդհանրապես չենք ունեցել»,- նշեց Ստեփանյանը: Նա նաև հավելեց, որ ալկոհոլային թունավորում է գրանցվել 27 հոգու մոտ, որոնցից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Վերջին գրառումները

Ընտրացանկ