Անանասը շատ առավելություններ ունի առողջության համար, այդ թվում՝Թարմ անանասը շատ ցածր կալորիականություն ունի: 100 գ. պարունակում է մոտ 50 կալորիա:Միջուկը չի պարունակում խոլեստերին և հագեցած ճարպեր, բայց սննդային մանրաթելերի լավ աղբյուր է:Անանասը պարունակում է բրոմելայն՝ միացություն, որն օգնում է մարսել սնունդը: Այդ ֆերմենտը նաև հակակծկողական, հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններ ունի: Գիտականորեն ապացուցվել էր, որ անանասի պարբերական օգտագործումն օգնում է պայքարել որդերով վարակվելու, ստամոքսի խանգարման և արթրիտի դեմ:Անանասը հագեցած է վիտամին С-ով, հակաօքսիդանտով, որն անհրաժեշտ է օրանիզմում կոլագենի սինթեզի համար: Կոլագենը սպիտակուց է, որն անրաժեշտ է ոսկորների, օրգանների, մաշկի և արյունատար անոթների ամբողջականության պահպանման համար:Ուստի վիտամին С-ով հարուստ մթերքների պարբերական օգտագործումն օգնում է կանխել լնդախտի առաջացումը և բարձրացնել ինֆեկցիոն տարրերի նկատմամբ դիմադրողականությունը:Այն նաև պարունակում է վիտամին А և В-կարոտին, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Գիտականորեն ապացուցվել է, որ ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ պտուղների օգտագործումը պաշտպանում է բերանի խոռոչի և թոքերի քաղցկեղից:Անանսը հարուստ է վիտամիններով՝ թիամինով, ռիբոֆլավինով, ֆոլատներով և հանքանյութերով՝ կալիումով, մանգանով, պղնձով: Կալիումը կարգավորում է արյան ճնշումը, մանգանն ազատ ռադիկալների հզոր կլանիչ է, պղինձն անհրաժեշտ է էրիթրոցիտների սինթեզի համար:

1. Պայքարում է բորբոքման դեմ
Բրոմելայնն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ, օրգանիզմին օգնում է դուրս բերել տոքսինները բորբոքման դեմ պայքարի միջոցով, որը վնասում է օրգանիզմի բոլոր օրգաններն ու հյուսվածքները:Անանասի պարբերական օգտագործումը կարող է օգնել սպորտային վնասվածքների և արթրիտի բուժման գործում՝ նվազեցնելով ցավը, բորբոքումը:
2. Օգնում է նիհարելՄանրաթելի պարունակության շնորհիվ՝ անանասը երկար ժամանակ հագեցածության զգացում է տալիս:
Տիամինն արագացնում է նյութափոխանակությունը՝ ածխաջրերը վերածելով էներգիայի, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավոտներն անանասով ջրի օգտագործումն օգնում է կանխել ճարպի և շաքարի նկատմամբ հակումը:

Բրոմելայնն ունի այդ թվում՝ հակամակաբուծային ակտիվություն: Որոշ աղբյուրների համաձայն՝ անանասի 3 օր օգտագործումն արագ ոչնչացնում է ժապավենաձև որդերը:
4. Կարգավորում է վահանաձև գեղձի վիճակը
Անանասում պարունակվող բրոմելայնը և յոդն արդյունավետ են թիրեոիդիտի և տարբեր աուտոիմունային խանգարումների դեմ պայքարում:
5. Հավասարակշռում է էլեկտրոլիտները
Անանասում պարունակվող կալիումն ամրապնդում է օրգանիզմը և օգնում է պահպանել օրգանիզմում էլեկտրոլիտների նորմալ հավասարակշռությունը՝ կանխելով վնասվածքներն ու ցնցումները:
6. Ազատում է ծանր մետաղներից ու տոքսիններից
Մանրաթելերը, շատ ֆերմենտներ և հակաօքսիդանտներ օգնում են հեռացնել տոքսինները:

Բրոմելայնը լավացնում է սպիտակուցների մարսումը և այդպիսով գործում է որպես մարսողական օգնություն:
8. Լավացնում է տեսողությունը
Անանասը պարունակում է վիտամին А և բետա-կարոտին, որոնք օգտակար են տեսողության համար:Ուսումնասիրության համաձայն՝ օրական անանասի 3 բաժին օգտագործելը նվազեցնում է մեծ տարիքում տեսողության կորստի ռիսկը:

10. Կանխում է քաղցկեղը
Ուսումնասիրության համաձայն՝ բրոմելայնը քաղցկեղի բուժման գործում ավելի արդյունավետ էր, քան քիմիաթերապիայի 5-ֆտորուրացիլ դեղամիջոցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed