Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանն այցելել են պատ երազմում անմա հացած ազգությամբ եզդի զինծառայողի ընտանիքին

Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղ` պատերազմում անմահացած ազգությամբ եզդի մեր հայրենակից ժամկետային զինծառայող Նորայր Մստոյանի ընտանիքին:

Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

Վստահ եմ՝ կկարողանանք պատշաճ մակարդակով կազմակերպել արտահերթ ընտրությունները, քանի որ ընտրությունների օրինականության քաղաքական պատասխանատվությունը մեր քաղաքական թիմի վրա է: Այդ մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Դա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները լինելու են վստահելի, դրանք ձևավորվելու են օրինական եղանակով»,- ընդգծեց նա: 

Փաշինյանն անդրադարձավ հնարավոր ընտրակաշառքների բաժանմանը՝ նշելով, որ ամեն ինչ պետք է անել այդ երևույթը բացառելու համար: «Սա առաջին հերթին իրավապահ մարմինների խնդիրն է, նրանք ի վիճակի են այդ հարցը լուծելու: Ընտրակաշառքի համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատժամիջոցները խստացվել են, և սա նույնպես պետք է կանխարգելիչ գործոն դառնա բոլորիս համար:

Հաջորդ խնդիրը՝ որոշ հայտնի շրջանակներ ընտրական որոշակի մանիպուլյացիաների գործընթաց են սկսել, մենք պետք է դրանց չտրվենք: Ընտրություններից հետո պետք է ՀՀ-ում հաստատվի կայունություն, և պետք է անցնենք մեր խնդիրների լուծմանը: Նման բան հնարավոր է ապահովել, եթե ՔՊ-ն ստանա ընտրողների 60 տոկոսի քվեն: Դա մեր ուղերձն է, մենք կոչ ենք անում, խնդրում ենք մեր քաղաքացիների ձայնը, բայց մեր ակտիվից մեծ բան է կախված, հենց նրանք են մեր ուղերձները հասցնողը: Այդպիսի ցուցանիշ ապահովելու բոլոր նախադրյալները կան: Հասարակական կարծիքի ուսումնասիրման անկախ կազմակերպությունները հստակ արձանագրում են, որ մենք եղել և մնում ենք առաջատարը: Մենք պետք է բավարար չափով համոզիչ թվանք ՀՀ քաղաքացիներին, որպեսզի վերջիններս գնան ընտրատեղամաս և քվեարկեն ՔՊ-ի օգտին: Մենք ունենք գործունակ թիմ, որն ընդունակ է այդ աշխատանքն իրականացնելու և արձանագրելու ժողովրդի հաղթանակը»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: 

Վերջին գրառումները

Ընտրացանկ