Առաջարկում ենք պատրաստել այս շոկոլադե ռուլետը։ Այս բաղադրատոմսով այն անչափ համեղ է ստացվում։ Պատրաստվում է չափազանց արագ և նույնպիսի արագությամբ էլ վերջանում է։Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝ խմորի համար՝ հավկիթ  4 հ․,շաքարավազ  150 գ,փխրեցուցիչ  1 թ․ գ․,ալյուր  150 գ.,կակաո  30գ: Կրեմ՝սերուցքային կարագ  100 գ,եփած խտացրած կաթ  350 գ,կաթնաշոռային պանիր  220 գ,կակաո 1-2 թ․գ.,կոնֆետ սնիկերս 30 գ

Հավկիթը շաքարավազի հետ հարել մինչև փրփրի։ Այն պետք է իր ծավալից մի քանի անգամ մեծանա։ Ավելացնել կակաո և  մաղով անցկացված ալյուրը։ Ալյուրին նախապես խառնել փխրեցուցիչ։ Գդալով լավ խառնել մինչ համասեռ զանգված ստանալը։Յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ լցնել խմորը, հարթեցնել և թխել 180 աստիճան տաքացված  ջեռոցում 10-12 րոպե։

Այնուհետև յուղաթղթի հետ միասին փաթաթել խոնավ սրբիչով և թողնել սառչի։ Այդ ընթացքում անհրաժեշտ է պատրաստել կրեմը։ Կրեմի համար նախատեսված բաղադրամասերը միախառնել և հարել։Բացել խմորը, առանձնացնել յուղաթղթից , պատել կրեմով և փաթաթել՝ տալով ռուլետի տեսք։ Եզրերը կտրել, հավասարեցնել , դնել մատուցվող ափսեի մեջ, պատել կրեմով և ձևավորել մանրացված սնիկերսի փշրանքներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed