ANGLO ASIAN MINING PLC-Ը ՍԿՍՈՒՄ Է ՀԱՆՔԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Ադրբեջանում ոսկու, արծաթի եւ այլ մետաղների արդյունահանմամբ զբաղվող Anglo Asian Mining Plc ընկերությունը սկսել է օգտակար հանածոների հետախուզական աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով անցել են Ադրբեջանի հսկողության տակ։

Մասնավորապես, հանքահետախուզական աշխատանքներ են իրականացվում երեք վայրերում՝ Քելբաջարի Սեյուդլուում, Լեռնային Ղարաբաղի Գըզըլ Բուլաղում եւ Զանգելանի «Վեջնալի» հանքում։ Ադրբեջանի կառավարության կողմից, ըստ ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումների, այդ վայրեր այցի արտոնության տրամադրությունից հետո ընկերությունը կգնահատի այդ վայրերում եղած օգտակար հանածոների ընդհանուր պոտենցիալը։

Ընտրացանկ