Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։ Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed