Ապե, գիտես էն ինչ կնիկ ա… «Էռատոն» Գորիսում ժարիտ էր անում

Կարդացեք նաև՝

Ես զարմացած չեմ Նիկոլի հակահայկական հայտարարություններից, ինքն ու իր թիմը անհայրենիք են, Նիկոլը վաճառում է ոչ միայն հայրենքիը, այլև մեր ժողովրդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սև Հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

«Սրանք հայ չեն, ուսումնասիրեք մինչև վարչապետ դառնալը և դրանից հետո էլ իրենց թիմով սրանք ինչ են արել մեր հայրենիքի համար, ոչինչ ու ոչինչ էլ չեն անելու: Հիմա պարզվում է, որ մարդիկ իրականացնում են իրենց բերանից դուրս եկած խոսքերը: Կինն ասաց՝ հանուն ոչնչի զոհվեցին զինվորները, հիմա բոլորին հանուն ոչնչի սպանում են, նվաստացնում են, վաճառում են: Կրկնեմ ՝ էս մարդը միայն տարածքները չի վաճառում, ժողովրդին էլ հետն է վաճառում, գերի են վերցնում, մոռանում են, ինչ է եղել, որ զորքը հետ քաշենք, թող տարածքները գծեն, այսպես են ասում, սա ի՞նչ է նշանակում»,-ասաց նա:

Ռուստամ Գասպարյանի խոսքով՝ հայրենիք ենք կորցնում, իսկ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիրները, զբաղված են ընտրություններով, երաժշտությամբ քարոզարշավ են անում, իսկ սահմանին թուրքն է ամրանում, գերի է վերցնում:

«Ի՞նչ է նշանակում թշնամին գա, նստի քո թիկունքին, մի հատ էլ ծեծի քո զինվորին, նվաստացնի, գերի վերցնի, ավելի լավ չի՞ ազգովի մեռնենք: Սիրտս լցվում է, մեկ-մեկ երանի եմ տալիս, Ռուստամ, երանի քեզ, գնացիր ու չես տեսնում՝ ինչ է կատարվում»,-ասաց նա:

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ հիմա ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգներ:

«Եթե իմ տունը մտել են գողերը, ես չեմ ուզում պայքարել, իմ հարևանն ինչի՞ պետք է պայքարի։ Մեզ նվաստացնում են, մենք սպասում ենք: Ալիևը ծիծաղում է՝ ով է եք դուք, հայեր: Հայի տեսակը մեր երկրում կորել է, ուր գնում արարում էին, զորավար դառնում: Մի՞թե մեր տեսակը կորավ, մեռավ, ոչնչացավ, հավաքվեք, պայքարենք»,-ասաց նա:

Վերջին գրառումները

Ընտրացանկ