Ռազմական գործողությունների ավարտից հետո պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախի զավթված շրջաններում ադրբեջանցի զինվորականներ ու քաղաքացիական անձինք ականի վրա պայթելու հետևանքով զոհվում կամ վիրավորվում են։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ամփոփել ու որոշ տվյալներ է ներկայացրել այս առնչությամբ։ «Չնայած բազմիցս հնչած նախազգուշացումներին՝ ականների վրա պայթյունների դեպքեր կան, ինչը հանգեցնում է մահվան կամ ծանր վիրավորումների։ 2020թ․ նոյեմբերի 10-ից մինչև այսօր 5 զինծառայող, 9 քաղաքացիական անձ է զոհվել ականի վրա պայթյունի հետևանքով, 52 զինծառայող և 8 քաղաքացիական անձ էլ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածք»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Գլխավոր դատախազությունը նաև հայտնում է, որ մինչև տարածքների ականազերծման աշխատանքների ավարտը՝ անօրինական այցեր կատարողների նկատմամբ օրենքով նախատեսված խիստ միջոցներ են ձեռնարկվելու։ Այսպիսի նախազգուշական հայտարարություններ պարբերաբար անում են տարբեր գերատեսչություններ։ Խնդիրը, ըստ երևույթին, բավական անհանգստանող է, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ օրերս կոչ արեց քաղաքացիներին՝ առանց թույլտվության ու անօրինական կերպով չայցելել այդ տարածքներ։ Ալիևին, ըստ ամենայնի, ոչ այնքան հետաքրքրում է սեփական քաղաքացիների անվտանգությունը, որքան թալանը, որն նրանք իրականացնում են այնտեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed