SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կենտրոնական Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Էրեբունի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 22։50-ին տեղեկացվել է, որ շտապօգնության թիվ 03 խումբը կանչով մեկնել է Գլինկայի փողոցի հասցեներից մեկը, որտեղ տանտերը հարձակվել է շտապօգնության վարորդի վրա և ծեծի ենթարկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ  խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Խ․-ն է։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed