Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հետ այցելել է Վայոց Ձոր

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը դաշինքի անդամների հետ այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ, զրուցել բնակիչների հետ, գույքագրել նրանց խնդիրները, որոնց առանցքում անվտանգային հարցերն են։ Այս մասին հայտարարություն է տարածել Դաշինքը:

Խնդիրները շատ են՝ արոտավայրերի պակաս, ոռոգման ջրի սակավություն, բերքի իրացման նվազ հնարավորություն, գյուղատնտեսական վարկեր, վատ ճանապարհներ և այլն։ Դաշինքի անդամները այցելել են նաև ձիաբուծարան, զրուցել տնտեսության ներկայացուցիչների հետ, տեղեկացել, որ այս ոլորտում նույնպես բազում խնդիրներ կան։ Մարզում նաև աշխատատեղերի պակաս կա։

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները Վայոց ձորից հեռացել են՝ բնակիչներին վստահեցնելով, որ մարզի խնդիրները լինելու են իրենց ուշադրության ներքո։

Վերջին գրառումները

Ընտրացանկ