«Աշխատում ենք դրա վրա․ փոխնակ մայր մեզ հարկավոր չէ». 72-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին հայրության մասին

Միխայիլ Շուֆուտինսկին լրջորեն մտածել է եւս մեկ երեխայի մասին: Նախորդ միությունից երգիչն արդեն որդիներ ունի՝ 49-ամյա Դեւիդն ու 47-ամյա Անտոնը։  Այժմ արտիստը հույս ունի երրորդ անգամ հայր դառնալ։  «Մենք աշխատում ենք դրա վրա», – НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման ժամանակ հայտարարել է 72-ամյա կատարողը։

Միխայիլ Զախարովիչի ընտրյալը՝ Սվետլանա Ուրազովան, մտադիր է երեխա ունենալ: Կինը կտրականապես դեմ է փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալուն։ «Չենք դիտարկում այդ տարբերակը», — ասել է երաժիշտի սիրելին։ Շուֆուտինսկին էլ կիսել է կնոջ կարծիքը։ «Մենք կարող ենք ինքներս էլ գլուխ հանել, փառք Աստծո», – հավելել է արտիստը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed