Մադրիդում առատ ձյան հետևանքով «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները խնդիրներ են ունեցել մարզմանը մեկնելիս: Բելգիացի կիսապաշտպան Յաննիկ Ֆերեյրա Կարասկոն խնդրել է իր հարևանի 1990թ. արտադրության մեքենան, քանի որ Fiat Panda 4X4-ը հարմար է ձյան պայմաններում երթևեկության համար: Մեքենայի գինը 3900 եվրո է, ինչը կազմում է Կարասկոյի շաբաթական աշխատավարձի 2 տոկոսը, հայտնում է Marca-ն:
Կարասկոյի հետ նույն մեքենայով մարզմանը մեկնել են նաև «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներ Տոմաս Լեմարը և Շիմե Վրսալկոն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» և Բիլբաոյի «Աթլետիկի» միջև հունվարի 9-ին նախատեսված Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը հետաձգվել էր ձնաբուքի պատճառով:

