Ատրճանակի սպառնալիքով փող ու հեռախոս են հափշտակել. Գորիսի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 1.20-ի սահմաններում Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը առաջարկել է գումարի դիմաց տեղափոխել Ստեփանակերտ։ Փոխհամաձայնության չգալով՝ տղամարդը հրաժարվել է առաջարկից: Մեքենայի վարորդն իբր կասկածել է, որ տղամարդն օտարազգի է, նրան նստեցրել է ավտոմեքնան ու շարժվել դեպի Գորիս։ Ավտոմեքենան է նստել նաև զինվորական վերնազգեստով մի քաղաքացի, որը գրպանից հանելով ատրճանակ՝ սպառնացել է հանգիստ

չմնալու դեպքում կրակել։ Տղամարդու մոտից հափշտակել են փող, բջջային հեռախոս ու Wi-Fi ցրիչ սարք: Այնուհետև նույն մեքենայով տղամարդուն տեղափոխել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ և հեռացել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինեն Գորիս քաղաքի 37-ամյա երկու բնակիչներ։ Կարճ ժամանակ անց նրանք հայտնաբերվեցին և ներկայացվեցին Գորիսի քննչական բաժին։ Տղամարդկանցից մեկը ներկայացրել է հափշտակած բջջային հեռախոսը՝ պատյանով, և ցրիչ սարքը:

Նրանք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է:

Վերջին գրառումները

Ընտրացանկ