Australian Open. Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց որակավորման փուլում

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հաղթահարեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման առաջին փուլի արգելքը:

Հայ մարզուհին մրցեց իտալուհի Մարտինա Դի Ջուզեպեի հետ և հաղթեց 3 սեթում՝ 6:3, 4:6, 6:2: Մրցախաղը տևեց 2 ժամ 1 րոպե:

WTA-ի դասակարգման աղյուսակում 26-ամյա Գասպարյանը 125-րդ տեղում է, իսկ 29-ամյա իտալուհին 189-րդն է:

Հաջորդ փուլում Մարգարիտա Գասպարյանը կմրցի վրացի Մարիամ Բոլկվաձեի հետ:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Australian Open-ի կանանց որակավորման փուլն այս տարի անցկացվում է Դուբայում, իսկ տղամարդկանցը՝ Դոհայում:

Հիշեցնենք, որ այս տարի Australian Open-ը կմեկնարկի նախատեսվածից ավելի ուշ՝ փետրվարի 8-ին:

Վերջին գրառումները

Ընտրացանկ