Այլևս խանութից թխվածքաբլիթ չեմ գնում, պատրաստում եմ այս փորձված բաղադրատոմսով․ համեղ, փխրուն, բերանում հալվող․․․

Այսպիսի համեղ, փխրուն և բերանում հալվող թխվածքաբլիթ պատրաստելու համար պետք է շատ քիչ ժամանակ և հաշված բաղադրիչներ։

Խմորը պատրաստ է լինում 5-10 րոպեում, իսկ մնացած աշխատանքը կկատարի ջեռոցը։ Ամեն ինչ այնքան պարզ է, որ կստացվի բոլորի մոտ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 260գ
  • թթվասեր 20%՝ 130գ
  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 50գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • շաքարավազ՝ ցանելու համար
  • վանիլին

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել փափկած կարագը։

Ավելացնել շաքարավազն ու թթվասերը։

Հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Ընդհանուր զանգվածին ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև վանիլինը։

Խառնել և խմոր հունցել։

Պատրաստի խմորը գրտնակել՝ 5մմ հաստությամբ շերտ ստանալով։

Պիցցայի համար նախատեսված կամ սովորական դանակով խմորը բաժանել քառակուսիներին՝ մոտ 5սմ կողմով։

Յուրաքանչյոր քառակուսին թաթախել շաքարավազի մեջ, թեթևակի սեղմել, որ հատիկները չթափվեն։

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել նախապատրաստած թխվածքաբլիթները։

Տաքացնել ջեռոցը մինչ 200 ջերմաստիճանի և թխել 20 րոպե, մինչև թեթև ոսկեգույն կստացվի։

Վերջին գրառումները

Ընտրացանկ