Հարգելի գործընկերներ, դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կրկին պետք է նշել՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը, որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և ԿԱԽՎԱԾ ՉԼԻՆԻ քաղաքական զարգացումներից։

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն։ Այսինքն այս գործընթացը ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին վարչապետի կողմից նախագահին ԱԶԱՏԵԼՈՒ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ՝ հետևաբար կրկին պնդում եմ այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈՒՆԻ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed