«Այսօր իմ ծննդյան օրն է և ինչքան ուրախ, այնքան էլ տխուր եմ.. .ինչքան ուժեղ, կրկնակի թույլ եմ… Այս տարին ինձ հասունացրեց 10 տարով, բայց նույնիսկ չապրելով։ Սովորեցրեց ուժեղ լինել, բայց միեւնույն ժամանակ կոտրեց։

Այս տարին իմ կյանքի ամենածանր ու դժվար տարին էր։

Իմ ամենամեծ նվերը ու ձեռքբերումը աղջկաս՝ Իմ Կարինայի լույս աշխարհ գալն էր, որ ուժ տվեց անցնել այս սար-սափելի շրջանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ամեն մի բարի խոսքի ու մաղթանքի համար՝ ուղղված ընտանիքիս։

Անկախ նրանից տոն է, թե ոչ, ես եմ ուզում ձեզնից յուրաքանչյուրին ցանկանալ անսահման երջանկություն, խաղաղություն, թող Աստ-ված օրհնի ձեր սիրտը, միտքը, ընտանիքը։ Բարությունն ու խաղաղությունը թող իշխի բոլորիդ տներում։ Սիրում եմ ձեզ անսահման և շնորհակալ եմ անչափ, որ միշտ ինձ ուղեկցում եք ձեր բարի և ջերմ մաղթանքներով։

Ու ամենակարևորը, շնորհակալ եմ, որ ինձ կյանք ես պարգեւել ու, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ ասել մամ»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed