Բաղրամյան պողոտայում գտնվող պուրակի ծառերը հատվել են, և բնшկիչները բողոքի ակցիա են անում: Քաղաքացիները Tert.am-ի հետ զրույցում նշեցին՝ այս խնդրով ահազանգել են տարբեր մարմինների, բայց արձшգանք չի եղել և ծառահատման աշխատանքները շարունակվել են: Բնակիչները տեղեկացնում են՝ ծառերի վրա ազոտшկան թթու են լցրել, որ արմատից չորանան:

«Այսօր հատում են մոտ 60-70 տшրվա ծառեր, ժողովուրդը չէր թողնում, որ ծառերը հատեն, իսկ ոստիկшնությունը բոլորին տարել է տարածքից, մի քանիսին էլ տարել են բաժին նրա համար, որ ուղղակի թույլ չեն տվել բակի ծառերը հատել: Սեփականատերը ադրբեջանցի է, մենք ոստիկանների հետ բանավիճում ենք ու ասում՝ դուք պաշտպանում եք հիմա ադրբեջանցու»,- ասաց Բաղրամյան բնակչուհին:

Նա նաև խոսքում ընդգծեց՝ սեփակшնատիրոջ ներկայացուցիչները եկել են բակ և խոսել են բնակիչների հետ, որոնք ասել են՝ պետք լինի, խաչքարն էլ կքանդենք, իսկ սա մեր հերոս Արմեն Խաչшտրյանի պատվին է դրված:

Բնակիչները նշեցին՝ դիմել են նաև քաղաքшպետարան, բայց որևէ արձագանք չի եղել, քաղաքացիներին տեղեկացրել են՝ ըստ օրենքի՝ քանի դեռ գործին կասեցում չկա, սեփականատերը կարող է իր հատվшծում վարվել այնպես, ինչպես ուզում է:

Նշենք՝ ծառшհատումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ, բայց որոշ ժամшնակով աշխատանքը կասեցվել էր, սակայն այսօր ծառահատման աշխատանքները շարունակվում

Բակի բնակիչներից մեկը նաև նշեց՝ տարածքում այլ կանшչապատ տшրածքներ չկան, որ երեխաները կարողանան խաղալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed