Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ՝ 120գ
  • շաքարի փոշի՝ 60գ
  • ձու՝ 1 հատ
  • ալյուր՝ 200գ
  • փխրեցուցիչ՝ 0,5թ․գ․
  • մի պտղունձ աղ, վանիլին
  • ջեմ

Պատրաստման եղանակ․

Բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։

Խմորը ստացվում է շատ արագ, դրա համար էլ նախապես միացրեք և տաքացրեք ջեռոցը մինչ 190 ջերմաստիճանի։

Կարագը հարել՝ մոտ 1 րոպե։ Ավելացնել շաքարի փոշին, աղը, վանիլինը և հարել ևս 2 րոպե։

Այնուհետև ավելացնել ձուն և հարել 3 րոպե։

Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ և աստիճանաբար մաղել հեղուկ զանգվածի մեջ։ Խառնել փայտե գդալով։ Պիտի ձգվող խմոր ստացվի։

Խմորը լցնել հրուշակեղենային պարկի մեջ և չափաբաժիններով լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։Մեջտեղի հատվածում փոսիկ անել և մեջը ջեմ լցնել։

Թխել 10-12 րոպե։ Պատրաստի թխվածքաբլիթի մեջտեղում մի քիչ էլ ջեմ ավելացնել։

Պահել երիցուկները կափարիչով ապակե տարայի մեջ, այդպես դրանք երկար ժամանակ կմնան թարմ ու փխրուն։

Բարի ախորժակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed