Ցավում եմ, որ ստիպված եմ խմբագրել դրական ընկալումս. Ռուբեն Մելիքյանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի մասին

Շարունակում և ավարտում եմ Հադրութեցի Վահան Բադասյանին խայտառակ հիմնավորմամբ կալանավորելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց անվանական «հանրային պարսավանքը»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյան։

Դատավոր Շահվերդյանի դահլիճում մեկ անգամ մասնակցել եմ որպես փաստաբան, և ստացել եմ բանիմաց ու իրավամետ դատավորի տպավորություն։ Ցավում եմ, որ ստիպված եմ խմբագրել դրական ընկալումս։

1000 անբարեխիղճ ու «կապալառու» ոստիկան, քննիչ, դատախազ չեն կարող այնքան վնաս հասցնել իրավունքին ու պետականությանը, որքան իր բարձունքը «հանձնած» մեկ դատավոր։ Ու սա այդ դեպքն է։

Ամեն ինչ հանրության աչքի առջև էր – թե՛ Բադասյանի խոսքը (որի համար նրան զնդանել են) և թե՛ նրա անձը։ Ուստի հետևություն կարող է անել յուրաքանչյուրս, և իմ հետևությունը հստակ է. Բադասյանի կալանքը՝ ստորագրված դատավոր Շահվերդյանի ձեռամբ, անտեղի էր և պարսավելի – առավել ևս, երբ հաշվի է առնվել «մշտական բնակության վայր չունենալու» հանգամանքը։

Ընտրացանկ