Այսօր կա երկու ճամբար. Մի կողմում կա Հայաստան եւ ազգային շահ, մյուս կողմում կա առանձին Նիկոլ Փաշինյան. Նա, ով փորձում է Նիկոլ Փաշինյանի շուրջը լինել, նա հակադրված է պետական շահին. այստեղ չկա երրորդ ճանապարհ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

Անդրադառնալով 17 քաղաքական ուժերի հետագա գործողություններին, նա ասաց. «Կարծում եմ՝ առաջիկայում շատ ավելի հուժկու, ավելի հզոր միջոցառումներ կլինեն: Սրան խանգարեցին նաեւ տոնական օրերը: Դավաճանի դեմ ցանկացած միջոցառում ընդունելի է ինձ համար՝ անկախ այդ ճանապարհների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելուց: Բոլոր սահմանադրական ճանապարհները պետք է փորձել, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը չունի երկար կյանք քաղաքականության մեջ»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Մանթաշյանն ասաց. «Նա որեւէ քայլ չի անելու, որովհետեւ նա այն նույն Արմեն Սարգսյանն է, որը սկզբում պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո հանդիպեց նրան ու հիմա ստորագրում է Փաշինյանի բոլոր կադրային նշանակումների տակ: Այս ամենի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն, իսկ նոյեմբերի10-ից սկսած նաեւ բոլոր նրանք, որոնք սատարում են նրան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed