Դավիթ Յուրչենկոն կխաղա Հայաստանի առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա դարպասապահի նախորդ ակումբն էր Կարագանդայի «Շախտյորը», որի կազմը նա լքել էր դեկտեմբերին: Նախկինում նա հանդես է եկել նաև ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում:

«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար:

Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև` Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Դավիթ Յուրչենկոն:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցեց Ազգերի լիգայի բոլոր՝ 6 հանդիպումներին:

Վերջին գրառումները

Ընտրացանկ