Դիբալան չի օգնի «Յուվենտուսին» «Ինտերի» եւ «Նապոլիի» դեմ խաղերում

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ձախ ծնկահոդի վնասվածքի հետեւանքով բաց կթողնի 15-20 օր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։ Թուրինյան թիմը հաղթել էր 3։1 հաշվով։

Դիբալան այլ հանդիպումների շարքում բաց կթողնի «Ինտերի» (հունվարի 17) հեը հանդիպումն Իտալիայի առաջնությունում եւ «Նապոլիի» (հունվարի 20) հետ խաղը Իտալիայի Սուպերգավաթում։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ։

Վերջին գրառումները

Ընտրացանկ