Այսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։  Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության  պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանապետի օպեր  գծով տեղկալ Արթուր Զաքարյանը։ Տեղում են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել են նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Նարեկ Մովսիսյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ  Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը։  Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանների և բուժվարչության օպերատիվ խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Ոստիկանության կինոլոգները։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed