Ստամոքսի խոցը լուրջ խնդիր է, որի դեպքում ախտահարվում է ստամոքսի լորձաթաղանթն ու առաջանում են խոցեր: Սովորաբար այս հիվանդությունը դրսևորվում սաստիկ ցավերով ու ինքնազգացողության վատացմամբ:

Առավել հաճախ ստամոքսի խոցերի առաջացումը պայմանավորված է լինում հելիկոբակտեր պիլորի բակտերիաների առկայությամբ, որոնք կարող են գոյատևել անգամ ստամոքսի թթվային միջավայրում: Այս հիվանդությունը հարկավոր է ժամանակին ախտորոշել ու բուժել, այլապես այն կարող է վերածվել քաղցկեղի, ինչը խիստ կբարդացնի բուժումը:

Խոցերի առկայության դեպքում սովորաբար նշանակվում է հատուկ բուժում, սակայն գոյություն ունի մի բնական միջոց, որը կօգնի ոչ միայն բուժել խոցերն ու վերականգնել ստամnքսի լորձաթաղանթը, այլև կազատի աղիների հետ կապված մի շարք այլ խնդիրներից և դրանց տհաճ հետևանքներից:

Այս դեղամիջnցի հիմնական բաղադրիչը նnւռն է, որը հաճախ օգտագործվում է արյան մաքրման ու բարելավման, ինչպես նաև անեմիայի (սակավարյունություն) բուժման համար:

Սակայն այն նաև շատ օգտակար է ստամոքսի խոցերի դեպքում:

Բաղադրությունը. 10-12 գրամ նռան չnրացրած կեղև, 200 մլ ջուր:

Պատրաստման եղանակը. Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է նռան չորացրած կեղևներին ավելացնել եռման ջուր, այնուհետև ծածկել տարրան կափարիչով և թրմել 25-30 րոպե:

Օգտագործման եղանակը. Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 4 անգամ 50 մլ: Բուժման կուրսը տևում է 7 օր (առանց ընդհատումների): Ընդ որում՝ այն կօգնի բուժել ոչ միայն ստամոքսի խոցերը, այլև բարակ աղիների խոցերը, կոլիտն ու դիսբակտերիոզը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed