Հոգնել եմ լրագրողներից, դուրս եմ գալիս քաղաքականությունից. Վարդան Ղուկասյան

ԿԸՀ-ն օրեր առաջ հրապարակեց հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները: Այժմյան ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ ընդգրկված չեն «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում:

Armtimes.com-ը կապ է հաստատել ցուցակում չընդգրկված պատգամավորներից Վարդան Ղուկասյանի հետ, պարզելու, թե ինչն է եղել պատճառը՝ արտահերթ ընտրություններին չմասնակցելու:

Պատգամավորի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ ընդգրկված չեք ԲՀԿ նախընտրական ցուցակում:

– Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝  այլևս չեմ ցանկանում լինել պատգամավոր:

– Քաղաքականությունի՞ց եք դուրս գալիս, թե՞ ուղղակի դադար եք վերցնում:

– Դուրս եմ գալիս քաղաքականությունից:

– Ինչո՞ւ:

– Հոգնել եմ ձեզանից (նկատի ունի լրագրողներին), սուտ լրատվությունից, այսօրվա քաղաքական դաշտից, այսպես է ճիշտը:

– ԲՀԿ-ից առաջարկ եղե՞լ է իրենց հետ մասնակցելու, դուք մերժե՞լ եք:

– Շատ տեղերից են եղել առաջարկաներ, ուղղակի չեմ ուզում:

– Էլ ո՞ր ուժերի կողմից է եղել առաջարկ:

– Ի՞նչ կարիք կա ասելու:

– Կա՞ կուսակցություն կամ դաշինք, որին պատրաստվում եք սատարել այս ընտրություններին:

– Ես պաշտպանելու եմ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանում եմ իրեն որպես անհատ:

– 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին…

– Ամոթ է, ինչ 26 ուժ: Ես երկրում պետք է 2-3 կուսակցություն լիներ: Նորմալ իրենց գործերով զբաղվեին, նորմալ մարդիկ հավաքվեին ու աշխատեին ի շահ ժողովրդի, ոչ թե ի շահ իրենց գրպանի:

– Ինչի՞ հետ եք կապում ուժերի այսքան մեծ քանակը:

– Ես ինձ հարգելով, հեռու եմ մնում էս ամեն ինչից: Խայտառակություն է այսօր: Մարդը մի բան ասում է, հարձակվում են վրան: Ֆեյքեր-մեյքեր կան, անբարո խոսքեր են ասում: Ես ինձ հարգող մարդ եմ, չեմ կարողանում էս ամեն ինչը հանգիստ տանել, զզվում եմ, որ կան ճշմարտության թշնամիներ: Այսօր կան լրատվություն ու ֆեյքեր: Չեն էլ թողնում, որ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն: Էս դաշտում աշխատել ու գնալ առաջ, ես հարմար չեմ գտնում:

– Այսինքն տիրող մթնոլո՞րտն է պատճառը, որ չեք ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:

– Ինչքան հեռու, այդքան լավ, որովհետև այդքան բան արեցինք, բայց փոխանակ աշխատանքային հերոս տային, մինչև այսօր ասում են՝ Գյումին քանդողն է, մեղա Աստծո:Վարդան Մամիկոնյանին համեմատում են Վասակ Սյունու հետ ու ասում են՝ Սյունին ավելի ճիշտ էր, քան՝ Մամիկոնյանը: Անդրանիկ Զորավարին վատաբանում են, ասում են՝ սխալ էր: Հիմա ի՞նչ անենք, ում խփե՞նք, ո՞ւմ բերանը ջարդենք: Դրա համար փախիր իմաստկանե մարդիանե:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերջին գրառումները

Ընտրացանկ