«Երբ ասում եմ իրական տարիքս, շոկ են ապրում». Անուշկա Մարգարյանը` 32-ամյակի, փոքր երեւալու եւ անձնականի մասին

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը հունվարի 22-ին դարձել է 32 տարեկան: Այս տարի Անուշկան ծննդյան խնջույք չի կազմակերպել, բայց ասում է` անկախ տրամադրությունից` ամեն տարի ծննդյան օրը շնորհակալության մեծ զգացում է ապրում:

«Սիրում եմ ծննդյանս օրը, որովհետեւ ինձ հնարավորություն է տրվել ապրելու, արարելու եւ երջանիկ լինելու: Իհարկե, պետք է շնորհակալ լինես ամեն օրվադ համար ու գնահատես այն, ապրես կյանքդ այնպես, որ վերջին օրդ ժպիտով գնաս: Լացով ծնվում ենք, գոնե ժպիտով հեռանանք»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց դերասանուհին` անկեղծորեն հավելեով.

«Վերջերս շատ եմ սկսել մտածել տարիքիս մասին, բայց պետք է թողնեմ այդ սովորությունը, դա ոչ մի լավ բանի չի բերում (ծիծաղում է)»:

Անուշկայի մտերիմները հաճախ չեն հավատում, որ նա այլեւս 23 տարեկան չէ, իսկ անծանոթները յուրահատուկ կերպ են անձագանքում, երբ իմանում են նրա իրական տարիքը:

«Առաջին ռեակցիան միշտ շատ հետաքրքիր է լինում (ծիծաղում է): Երբ հարցնում են` քանի տարեկան եմ, ասում եմ` իսկ դուք ինչքա՞ն կասեիք, ասում են`23 կամ 24: Ես էլ ձեւացնում եմ, իբրեւ շատ մեծ են ասում ու նեղանում եմ (ծիծաղում է): Հետո, երբ ասում եմ իրական տարիքս, շոկ են ապրում»:

Հարցին, թե մինչ օրս որ տարիքն է ամենց շատ սիրել, դերասանուհին, կես կատակ կես լուրջ, պատասխնում է.

«Ամենաշատը սիրել եմ 32-ը, հաջորդ տարի 33-ն եմ սիրելու, իսկ տասը տարի առաջ 22-ն էի սիրում (ծիծաղում է): Հուսով եմ` 80-ում էլ այդպես կլինի: Եթե, իհարկե, ապրեմ այդքան»:

Հետաքրքրվեցինք նաեւ նրա անձնական կյանքով. արդյոք երազանք պահե՞լ է, որ այս տարի գտնի Նրան, ինչին դերասանուհին պատասխանեց իրեն բնորոշ հումորով.

«Ոչ, թող Նա իր ծննդյան օրը մոմերը փչելիս երազանք պահի, որ գտնի ինձ (ծիծաղում է): Իսկ, եթե լուրջ, երազանքներս այս պահին գործնական են»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անուշկա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Ընտրացանկ