Երբ Կիրովաբադը մեզ տան, մենք էլ Տավուշի 5 գյուղը կտանք․Սերգեյ Բագրատյանի նոր անսպասելի հայտարարությունը

գյանջա - Գանձակ [քաղաքի պատմությունը]

Գանձակ  (ադրբ.՝ Gəncə, պարսկերեն՝ گنجه Գենջե, որից էլ՝ թյուրքական Գենջե կամ Գյանջա ձևերը), մեծությամբ երկրորդ քաղաքը Ադրբեջանում, Պատմական Հայաստանի Ուտիք նահանգում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան» անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920 թվականին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935 թվականին՝ Կիրովաբադ:

1991 թվականին քաղաքը Բաքվի ադրբեջանական իշխանությունների կողմից անվանվեց Գյանջա, որը հնչյունային առումով հայկական Գանձակ անվանման խեղաթյուրված տարբերակն է։

Պատմություն

9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088 թվականին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում ծաղկում է նաև մուսուլման ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկզբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236 թվականին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։

Վարչական բաժանում

1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական։ Քաղաքի երկու մասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները։ Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով:

Սուրբ Սարգիս եկեղեցի Գանձակ - Գանձակ [քաղաքի պատմությունը]

Հայկական մաս

Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝

  • Եկեղեցական
  • Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
  • Բանանցոց
  • Գետաշենցոց
  • Աջիշենցոց
  • Սուլուքեցոց
  • Նուխիեցոց

Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց – Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ – Զուռնաբադ, Հարցհանգիստ – Չովդար, Վարդաշեն – Միրզիկ, Քարհատ –  Դաշկեստան, Աբլիա, Կիրանց, Խաչակապ – Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Խաչիսար – Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից):

93051 - Գանձակ [քաղաքի պատմությունը]

Թուրքական մաս

Քաղաքի այսպես կոչված թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

  • Նորաշեն (Ենի Երևան)
  • Այգեստան (Բաղմանլար)
  • Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
  • Չայլուի (Չայլեցոց)
  • Երևանյան (Երևանցոց)
  • Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը։
A1237510 BAB7 4658 828D B39F73BE07B3 cx0 cy2 cw0 w1200 r1 960x540 - Գանձակ [քաղաքի պատմությունը]

Այդ թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս։ Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարայի շրջանում։ Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում:

Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին (բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում։

Վերջին գրառումները

Ընտրացանկ