Երբ զանգահարում էր տուն, ու հարցնում էինք իր որպիսությունը, ասում էր… Միայն 68 օր անց ծնողները կարողացան գտնել Անմա հացած հերոսին և հուղարկավորել…

Էլոյան Հենրիկ Սերգեյի , ծնվել է 25.05.2001 թվականին Աբովյան Քաղաքում։ Կյանքով լեցուն, ժպտերես, բարի, բոլորի կողմից շատ սիրված և հարգված ։Շատ նպատակներ ուներ՝ որոշել էր դառնալ գինեգործ։ Սիրում էր ուսումնասիրել համակարգչային ծրագրերը: Կյանքով լեցուն, եռանդով լի էր Հենրիկը, ընտանիքին նվիրված։

Սովորել է Գրիգոր Նարեկացու անվան N°137 դպրոցում, այնուհետև տեղափոխվել է N°45դպրոց։ Սովորել է ՀԱԱհ վարժարանում։ Ավարտելով ՀԱԱհ֊ի վարժարանը՝ ընդունվել է ՀԱԱհ համալսարան։ 2019 թվականի հուլիսի 2-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղի Ջաբրաիլ (Ջրական)՝ իր զինվորական պարտքը կատարելու

Երբեք չի դժգոհել ծառայողական կյանքից։ Սեպտեմբերին սկսվող չա րաբաստիկ պատե րազմի ժամանակ եղել է Ջաբրաիլում, Հադրությում. երբ զանգահարում էր տուն, ու հարցնում էինք իր որպիսությունը, ասում էր. ֊Շատ լավ եմ, սենց գնա մի քանի օրից կհասնենք Բաքու։ Ջաբրաիլում թ եժ մար տերի ժամանակ՝ Հոկտեմբերի 7-ին, ստացել է բեկորային վնա սվածքներ,

տեղափոխվելով հոսպիտալ՝ բեկորները հեռացվել է՝ բացի մեկից, որը գտնվում էր ողնաշարին մոտ և պետք է հեռացվեր մի քանի ամսից։ Հոսպիտալում գտնվելու ժամանակահատվածում վի ճում էր և՜ բժիշկների, և՜ ծնողների և՜ բարեկամների հետ ասելով. ֊Ես կարողանում եմ քայլել և ուզում եմ ու պարտավոր եմ լինել Արցախում ,իմ զի նակից ընկերների կողքին։ Հոկտեմբերի

26֊ին իր պահանջով հոսպիտալից մեկնել է Արցախ ,միացել իր մա րտական ընկերներին՝ Շուշիում, այնուհետև տեղափոխվել Կարմիր Շուկայի տարածք ,որտեղ էլ Հոկտեմբերի 28֊ին զո հվել է։ Միայն 68 օր անց ծնողները կարողացան գտնել Անմա հացած հերոսին և հուղարկավորել՝ Եռաբլուրում, 05.01.2021 թ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed