Առաջին պահանջ. պաշտպանել

Դու դա գիտես մանկապարտեզի տարիքից. այսօր նա թույլ չի տվել, որ ուրիշ տղաները նեղացնեն քեզ կամ կատվին իջեցրել է ծառից, իսկ վաղը դուք արդեն թաթմաններով իրար ձեռք եք բռնել, եւ նա քո պորտֆելն էր տանում: 

Ուժեղ սեռն այդպես է ստեղծված, ի հեճուկս կանանց ինքնուրույնության տարածվող միտմանը: Դա չի նշանակում, թե պետք է ինքդ քեզ որպես անպաշտպան հիմարիկ ներկայացնես, բայց նրան թույլ տալով տեսնել, որ դու թույլ կողմեր ունես՝ գործի ես դնում  հոգատարության նրա բնազդը: Ուղղակի նրան շանս տուր քեզ համար պատասխանատվություն ստանձնելու եւ շնորհակալություն հայտնիր, երբ անի դա: Թող իրեն սուպերմեն զգա, եւ նրա գիտակցության մեջ այդ հաճելի զգացողությունը քեզ հետ նույնանա: 

Օրինակ.

Նրան զբաղեցրու ինչ-որ բանով

Նրան խնդրիր ինչ-որ բան նորոգել կամ պատրաստել: Եթե նա կարողանա կատարել քո առաջադրանքը, հաջողության զգացումը կազդի քո հանդեպ նրա տրամադրվածության վրա: 

Խորհուրդ հարցրու

Հարցրու, թե որ համակարգչային ծրագիրն է նա ամենալավը համարում կամ որ հեռախոսը խորհուրդ կտա գնել. դա ցույց կտա, որ դու նրա ուղեղը գնահատում ես մկաններից ոչ պակաս: 

Փափուկ գործվածքներից հագուստ կրիր

Նուրբ, փափուկ գործվածքները` մետաքսը եւ մորթիները, գրավում են տղամարդկանց: Այդ գործվածքները կընդգծեն քո մեղմ, կանացի բնավորությունը, ինչը կխթանի նրա սիրային բնազդները: 

Փորձիր նրա հագուստը: Դա ցույց կտա, որ բոլոր տղաներից դու սեքսուալ ես համարում հենց նրան: (Բայց չափը մի անցիր. ոչ ոք չի սիրում, երբ իր գլխից թռցնում են գլխարկը, որ իրենց գլխին հագցնեն կամ էլ հատակն են լվանում Դարթ Վեյդերի նկարով իր տոնական պիժամայով):

Երկրորդ պահանջ. Ազատություն

Նույնիսկ հուզականորեն առողջ տղամարդիկ ուզում են վստահ լինել, որ իրենց անհատականությունն անձեռնմխելի կմնա այն բանից հետո, երբ իրենք երիտասարդ զույգի մաս կկազմեն: Նրան հասկացրու, որ չես պատրաստվում փոխել իրեն, եւ նա կզգա, որ իր  «ես»-ին ոչինչ չի սպառնում եւ որ ինքն առաջվա նման բավականաչափ անձնական տարածք կունենա: Քո տղամարդը քեզ չպիտի ընկալի որպես պողպատե միջուկ, որը մեխել են իր կոճին:  

Նրան թույլ տուր շնչել

Տղամարդիկ տանել չեն կարողանում իրենց սոցիալապես անազատ զգալը: Այնպես որ, հիշիր այն մասին, որ դու պիտի սեփական ծրագրեր ունենաս, որոնց նա պարտավոր չէ մասնակցել: Նա ոչ միայն ազատորեն շունչ կքաշի` հասկանալով, որ դու նրա վզից չես կախվում շաբաթը յոթ օր եւ օրը քսանչորս ժամ, այլեւ կհետաքրքրվի, թե ինչով ես զբաղված: 

Պատմիր քո վախերի մասին

Տղաները հաճախ չեն շտապում լուրջ հարաբերություններ կառուցել, որովհետեւ կանանց մեծամասնությանն ընկյալում են որպես նշանադրության մատանիների ագահ որսորդների: Այնպես որ, եթե նյարդայնանում ես այն առումով, թե որքանով ես պատրաստ ընտանիք կազմելուն, նրան մասնակից դարձրու կասկածներիդ: Թող իմանա, որ դու գիշատիչ չես, որը նրան քաշում է դեպի թակարդը եւ որ դուք նույն նավակում եք: 

Բազմազան եղիր

Մի մոռացիր անընդհատ փոփոխություններ մտցնել արտաքինիդ մեջ. այսօր նրան երեւա բաց թողած մազերով, իսկ վաղը դրանք հավաքիր եւ բարձր պոչիկ արա… Թող զգա, որ դու ի վիճակի ես փոխվել (այսինքն` ձեզ չի սպառնում միօրինակությունը):

Հարգիր նրա անձնական տարածքը

Սեփական ֆիզիկական տարածությունը մարդու անկախության հզոր խորհրդանիշ է:  Հարգանք դրսեւորիր դրա հանդեպ. օրինակ, առանց հարցնելու մի նայիր նրա սեղանի դարակները, մի լսիր նրա ինքնապատասխանիչը: 

Երրորդ պահանջ. Հարմարավետություն

«Սիրահարվածությունը կապվածության ուժեղացման գործընթաց է, որը տեղի է ունենում, երբ օքսիտոցինը ողողում է մեր ուղեղը», — սիրո բանաձեւին իրենց ոչ այնքան ռոմանտիկ ներդրումն են բերում գիտնականները:

Գործնականում դա նշանակում է. դու կարող ես խթանել այդ սիրային հորմանների արտադրությունը: Ուղղակի նրան ստիպիր զգալ, որ դուք   «համապատասխանում եք» իրար: Երբ նա այնքան հարմարավետ զգա քեզ հետ, որ դադարի մտածել ձեր հարաբերությունների մասին եւ ուղղակի վայելի դրանք, ինքն էլ չի նկատի, թե ինչպես կսիրի քեզ: 

Թող տեսնի, թե ինչպես ես գեղեցկանում

Նրան թույլ տուր հետեւել, թե ինչպես ես սանրում մազերդ. դա այնքան ինտիմ ժեստ է, որ նախատեսված է ոչ ամեն հայացքի համար: Կամ էլ` ինչպես ես ներկում շրթունքներդ: Իհարկե, շրթունքների ավելորդ մազերի հեռացումը դրանց թվին չի դասվում: 

Միասին պատրաստեք

Դա ուղղակի հարված է ամենաթանկագինին` հեռավոր նախնիների կողմից մամոնտին համատեղ խորովելու եւ ուտելու վերաբերյալ գենետիկ հիշողություններին: Որքան ավելի եք դու եւ սնունդը կողք-կողքի, այնքան ավելի է նա մեկը մյուսի հետ նույնացնում:  

Նրան շրջապատիր սովորական մանրուքներով

Եթե քեզ համար դա սկզբունքային պահ չէ, այն ապրանքանիշի մթերքներ եւ ապրանքներ գնիր, որոնց նա սովոր է: Քեզ հյուր գալով` նա իրեն ենթագիտակցորեն կզգա ինչպես տանը:  

Աղբյուրը` Cosmo

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed