Երևանը կրկին վերածվել է մեծ սահադաշտի

Այսօր մայրաքաղաքի մայթերով քայլել փորձած բոլոր քաղաքացիները, վստահաբար, բախվել են ձյան բարակ շերտի տակ թաքնված, կամ այլևս չթաքնված սառույցների: Մաքուր չեն անգամ քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը: Ձնածածկ ու դժվարանցանելի մայթերը  խաթարեցին անգամ խորհրդարանի աշխատանքը: ԱԺ նիստում ընդմիջում հայտարարվեց, քանի որ պատգամավորներն ուշանում էին: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ մայրաքաղաքի կենտրոնական  փողոցների ավտոճանապարհը մաքրված էր:

168.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին մի քանի հարց ուղղեց.

– Երևանի քաղաքապետարանի պարտականությունների մեջ մտնո՞ւմ է արդյոք մայթերը մաքրելը:

– Այո, իհարկե:

– Ես  այսօր անցել եմ Բաղրամյան պողոտայի մայթերով, Նալբանդյան, Պուշկին, փողոցների մայթերով: Այս փողոցների մայթերին ձյուն և սառույց է: Ե՞րբ կմաքրվի, կամ կմաքրվի՞ արդյոք:

– Այո, կմաքրվի: Երբ ինտենսիվ ձյուն է գալիս և տևական ձյուն է գալիս, քաղաքի կոմունալ ծառայությունների առաջնային խնդիրը՝ քաղաքի մեծ մագիստրալները պահել բաց և երթևեկության համար անցանելի: Նախ աղով ու ավազով մշակում են ձյան տեղալու ժամանակ, որ ասֆալտը չսառցակալի, ապա 3-5 ժամը մեկ ձյունը մաքրում են, հետո ձյունը դադարելուց հետո արդեն սկսում են ավելի հիմնավորապես մաքրել: Նույնը վերաբերում է մայթերին: Եթե չի գալիս այնքան առատ ձյուն, որ մայթը հետիոտն երթևեկության համար անանցանելի լինի, մայթում սովորաբար մենք այդքան ձյուն չենք ունենում, որ հետիոտնի համար անցանելիությունը դժվարանա:

Վերջին գրառումները

Ընտրացանկ