«Լուսակերտում սերժանտական ուսանելու ամիսներին, երբ զանգահարում էր, ասում էր՝ մամ ազատ ժամերին զինվորներին աստղագիտություն եմ բացատրում, ստավում է, երևի գեներով քեզ եմ քաշել»,— պատմում է մայրը՝ Լուսինե Մկրտչյանը:

Լևոնը տարբեր ծրագրերի շրջանակներում շփվել է տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ. «Մի օր հավաքեց մեզ ու ասաց, որ ուզում է մեզ մասնակից դարձնել արշավներին, որպեսզի մենք էլ, թեև ունենք տեսողության խնդիր, բայց զգանք լեռներ բարձրանալու համը: Լևոնը դպրոցական էր, երբ սկսեց մեզ աջակցել այդ արշավների ժամանակ»,-պատմում է Սիփան Ասատրյանը:

«Լևոնը ավելորդ երբեք չի խոսել, միշտ գիտեր երբ ասեր, ինչ ասեր և ում ասեր: Տարօրինակ ձևով հասկանում էր մարդկանց»,-պատմում է ընկերը՝ Լիլիթ Ղազարյանը:

«Փաստորեն ես թևանցւկ էի արել մեկին, ում բազուկները հետո պետք է հայրենիքը պաշտպաներ»,-նշում է Սիփանը:

Լևոն Խուրշուդյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 17-ին: Հայրենիքի համար մղվող պաշտպանության մարտերում զ ո հվել է 2020 թվականի հոկտեմբերի 19ն:

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed