Եթե Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով այնուամենայնիվ հրամանագիր ստորագրի, որ  Օնիկ Գասպարյանին հանում է պաշտոնից, ապա իմ տեղեկություններով, բանակը չի ենթարկվի դրան: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Բանակը հասկանում է, որ էստեղ անձի հարց չի: Օնիկ Գասպարյանն այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը չի կարեւոր, այստեղ լուծվում է  բանակի հարցը: Իրեն կարող են խոստանալ պաշտոններ եւ այլն, բայց եթե ինքը դուրս գա, դա նշանակում է, որ թույլ կտա, հնարավորություն կտա կորպուսի բոլոր հրամանատարներին փոխել, ամբողջ ռազմական ուժը փչացնել, ինչպես փչացրեց Նիկոլ Փաշինյանը իր իշխանության առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիա փնտրելով եւ մտնելով բանակ: Փաստռարկը նաեւ այն է, որ միեւնույն է՝ չեն ենթարկվելու, իսկ եթե ենթարկվեն, կնշնակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ ջարդում է բանակը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ անօրինական հրամաններին, իհարկե, պետք է չենթարկվեն. «Նախագահն ասաց, որ չի ստորագրում հրամանագիրը եւ ինչ-որ օրենք ուղարկում է ՍԴ: Բայց դա չի նշանակում, որ ուրիշ էլ ոչ մի բան չի ուղարկելու ՍԴԿարող է նաեւ մի քանի փաստաթուղթ ուղարկի, որի մեջ լինի նաեւ Օնիկ գասպարյանի հետ կապված հարցը: Ես չեմ լսել մի իրվաբանի, որ կասի, թե այդ հրամանագիրը սահմանադրական է: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ԳՇ պետը նշանակվում է որոշակի ժամանակով եւ այդ ընթացքում իրեն ոչ մեկը չի կարող հանել, եթե իրահրեկ, քրեականհանցագործություն չի կատարել: Օրենքի մեջ գրված է, որ այդ ժամկետը 5 տարի է: Այսինքն միանգամից երեւում է, որ հրամանագիրը սահմանադրական չէ»:

Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նախագահի վրա Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումներ եղել են. «Բայց դա իմ ներքին համոզմունքն է, ես ներքին ինֆորմացիա չունեմ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed