ՀՀ նախկին նախագահ պարոն՝ Ս.Սարգսյանին
Մի խումբ մտավորականների անունից (թվով 58 անձ)
Յուրի Միքայելի Ստեփանյան

Հարգելի Սերժ Սարգսյան, Ձեր հարցազրույցը հեռուստատեսությամբ նորություն չէր՝ այն, ինչի շուրջը Դուք խոսում էիք, մեր երկրի բնակչության 70-80%-ը գիտեր: Այո, կային արդարացումներ, թերացումներ, նույնիսկ խանգարողներ: Մի քանի նկատառումներ հայտնենք:

Ներկայումս հանրապետության բնակչության 98%-ը պահանջում է այս խեղկատակի ու նրա մանկլավիկների հրաժարականը, բայց դա այսօր թվում է անհնարին: Հիշյալ անձինք՝ իրենց պաշտոնական լիազորություններով, գործում են պատանեկան մակարդակով, մոռանալով, որ մեկ է՝ վաղը ազատվելով պաշտոնից, աշխարհի որ անկյունում էլ լինեն՝ անհատապես պատժվելու են, իսկ նրանց ընտանիքի անդամները հասարակության մեջ գլխիկոր են ման գալու:

Ս.Սարգսյան, մարդ զարմանում է, ինչպես է որ 10 տարի ղեկավարելով մեր երկիրը, հանդուրժող եք եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի (մեղավոր է նաև Ռ.Քոչարյանը) ու ներկայիս արկածախնդիր էակի հանդեպ: Ինչպես ներել Ձեզ՝ Դուք այսօր ներկայանում եք սուրբի կերպարով, բայց ոչ մի բնագավառում դրական տեղաշարժ չեք ունեցել: Այո, մի նեղացեք, պետության ղեկավարը պետք է լավ իմանա հայրենի բնակչության լեզուն, գրականությունը, պատմությունը, ունենա լայն աշխարհայացք:

Դուք, ուղիղ ասած, չունեիք ոչ մեկը: Միջազգային հանդիպումներում գոնե մեկ անգամ 10 տարվա մեջ ներկայացրեցի՞ք մի փայլուն էջ, Ալիևին հասկացրի՞ք, որ պարոն՝ ցույց տվեք փաստաթուղթ, որով Արցախը Ադրբեջան է։ Կամ Էդվարդ Նալբանդյանը աշխարհի 220 երկրների մեջ չգտավ մեկ պետություն, որ ճանաչեր մեր հինավուրց երկրի անկախությունը: Դուք որ մասնակից էիք 1994թ. համաձայնագրին, մի՞թե դժվար էր Հայաստանում գտնել մեկին, որ համոզեր թե՛ թուրքին և թե՛ Ելցինին, որ Արցախը մեր հին հազարամյա հայրենիքի մասն է, և մեր ժողովրդի արյունով ձեռք բերված հաղթանակը չենք տա մեկ ուրիշի:

Պարզ ճշմարտություն է՝ եթե մարդը խոսում է խոսելու համար, լավ է չխոսի: Դուք չէի՞ք տեսնում գաղտնի գործակալներին, սորոսակներին, օր օրի աճող սունկ-կուսակցություններին, չէ՞ որ այս ամենը աստիճանաբար քանդում էին մեր պետականության հիմքերը: Եթե դուք Ձեր տեղում լինեիք, հանցանք գործողներին կպատժեիք, դա չարեցիք: Դուք մի կարծեք, թե արդար եք: Այսօր ժողովուրդը մի բուռ դարձած պայքարում է հայրենիքի կորստի դեմ, իսկ ո՞ւր են նախկին «գողացողները»:  Մինչեւ ժողովուրդը չդատի իրական մեղավորներին, ամեն պատահած անձ չի վազի նստելու պաշտոնական աթոռին:

Գրող հրապարակախոս Յուրիկ Ստեփանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed