Ֆիզիկական ակտիվությունը կօգնի պահպանել սրտի առողջությունը․ ուսումնասիրություն

Ֆիզիկական ակտիվությունը սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու շատ արդյունավետ միջոց է, կարծում են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը, որը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում, մասնակցել է 90 211 մարդ, ովքեր չեն ունեցել սրտանոթային հիվանդություններ: Նրանք բոլորը 7-օրյա ժամկետով ֆիզիկական ակտիվությունը չափելու համար աքսելերոմետր են կրել։ Կամավորների շրջանում 5,2 տարվա դիտարկումներում ախտորոշվել է սրտանոթային հիվանդությունների 3617 դեպք: Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ այն մասնակիցները, ովքեր ամենաքիչ ժամանակն են ծախսել ֆիզիկական ակտիվության վրա, ավելի հաճախ են ծխել, ունեցել են մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս եւ տառապել են հիպերտոնիայով: Եւ հենց այս մարդիկ են հաճախ բախվել սրտի հիվանդությունների:

Միեւնույն ժամանակ այն պացիենտները, ովքեր չափավոր կամ բարձր ինտենսիվությամբ զբաղվել են ֆիզիկական վարժություններով, ավելի քիչ են տառապել սրտանոթային հիվանդություններով: Եթե կամավորներին բաժանենք 4 հավասար խմբերի՝ կախված մարզումների հաճախականությունից, ապա երկրորդ խմբում գտնվողների հիվանդացության ռիսկը նվազել է մինչեւ 71%՝ համեմատած ամենացածր խմբի մարդկանց հետ, իսկ երրորդ եւ չորրորդ խմբերի մարդկանց մոտ եղել է համապատասխանաբար մինչեւ 59 եւ 46%:

Մասնագետների կարծիքով՝ ուսումնասիրության արդյունքները համապատասխանում են ԱՀԿ-ի խորհրդատվություններին, որ մեծահասակները պետք է շաբաթական առնվազն 130-150 րոպե զբաղվեն միջին եւ բարձր ինտենսիվության աէրոբիկ վարժություններով:

Ընտրացանկ