Գեներալների, նաեւ Օնիկ Գասպարյանի պահանջմունքները բավարարվել են, նրանք հանցավոր գործարքի են գնացել. Նարեկ Մանթաշյան

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ամենաառանցքային հարցը պետք է լիներ գերիների վերադարձի հարցը, քանի որ մեր ժողովուրդն արդեն ընտելացել է տարածքների հետ կապված Փաշինյանի հանձնողական մոտեցումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

«Սակայն գերիների վերադարձի օրակարգը Փաշինյանը որեւէ կերպ չկարողացավ առաջ տանել: Նա չկարողացավ իր այցի գերնպատակին նույնիսկ մոտենալ: Այսինքն մենք չունենք գերիների հարցին նույնիսկ մոտենալու ինչ-որ լույս: Փաստացի այն սուտը, որ  կերակրվում էր գերիների ծնողներին, որ տեսեք, ընդդիմադիրներն են խանգարում, եւս փլուզվեց: Փաշինյանը գնաց պարտվողի դերում, լիզեց Ալիեւի կոշիկները: մոսկովյան այցը մեզ չտվեց ոչինչ, նա կրկին գնաց ծուռվիզ, Գիքորի դեմքով այնտեղ նստեց, չկարողացավ ներկայացնել մեր զգային շահը, չկարողացավ որեւէ դրական բան կորզել ի շահ Հայաստանի»,-ասաց Մանթաշյանը:

Նա հավելեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի շահը հակասում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին եւ այստեղ կա շահերի բախում.  «Նիկոլ Փաշինյանի շահը պահանջում է օր ավել մնալ իր պաշտոնում, օր ավել իր թիմի ախորժակին հագուրդ տալ: Նա ուզում է օր ավել իր պատիժը հետաձգել»:

Մանթաշյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ռազմական ղեկավարությանը՝ նշելով. «Մենք այսօր ունենք գեներալներ՝ հենց ԶՈՒ գլխվոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմքով, ով հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրը ես զեկուցել եմ, որ պատերազմը կանգնեցնելու եւ հնարավորություններն են եղել, բայց կարծես ինչ-որ ձեւով նրանց պահանջմունքները բավարարվել են: Ես կոնկրետ չեմ ուզում մեղադրել կաշառքի կամ բերան փակելու կամ շանտաժի արդյունքում էր, բայց այս լռությունը դառնում է հանցավոր լռություն: Նրանք կարծես դավաճանի հետ հանցավոր գործարքի են գնացել կամ ինչ-ինչ շանտաժի են ենթարկվել եւ նրանց վրա կան կոմպրոմատներ: Նրանք օր առաջ պետք է հանդես գան հայտարարություններով, կտրուկ գործողություններով, ցուցմունք տան, քրեական գործեր պահանջեն:

Վերջին գրառումները

Ընտրացանկ