Գիտե՞ք, քանի թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով: Ես անմա հ եմ, քանի որ… Հայկազ Մկրտչյանի վերջին խոսքերը…

Հայկազ Մկրտչյան (հոկտեմբերի 31, 2000, Երևան, Հայաստան — նոյեմբերի 9, 2020): Հայաստանի զի նված ուժերի զինծառայող: Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում: Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի և Երևանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որում գրանցել է հաջողություններ։

Ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին: 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։

Իր 20 տարիների ընթացքում հասցրել է հերոսաբար մար տնչել և հաղթանակել 2 պատեր ազմում: Տավուշյան մար տերի և Արցախյան երկրորդ պատեր ազմի մասնակից է եղել: Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ Մեհրաբի զորմաս: Կրտեսեր սերժանտ էր: Ակա նանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մա րտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր

ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը: Հուլիսյան մա րտերին եղել է կի զակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակա ռակորդի կենդանի ուժի մեծ կորուստ: Հուլիսի 12-ից 16-ը տեղի ունեցած մար տական գործողությունների ժամանակ մասնագիտական բարձր գիտելիքների և ակտիվ մասնակցության համար արժանացել է Մար տական Հերթապահություն մեդալին: Մար տերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռ վենք»:

Սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռ վում: Ասում էր. «Սիրտս պայ թում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռ վեմ: Եթե մենք չկ ռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռի վը չի վերջանա»:

Հոկտեմբերի 14-ից Մեհրաբից Հայկազին իր մար տկոցով տեղափոխում են Արցախ: Հայկազը պատ երազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար…. Անասելի երջանիկ է եղել, որ մար տի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին, և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել: Ասում էր. «Գիտե՞ք, քանի թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով: Ես անմա հ եմ, ուժեղ

եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»: Եղել է մար տերի ամենաթ եժ վայրերում: Անդադար մար տնչել է, Մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի և Ազոխի, Մարտունու և այլ մար տերին: Իրենց խմբով, պատճառել են թշնա մուն մեծաթիվ կորու ստներ: Վիրա վորվելու օրը պահել են 40 կմ տարածք: Եղել է շրջափ ակման մեջ 4 անգամ, բայց կարողացել են հաջողությամբ դուրս գալ: Համարվել են ամենառաջատար և ուժեղ մար տական ջակատներից մեկը:

-Օդում մազ են կտրում էս խոխեքը, — իրենց մա րտկոցի մասին ասում էին դիրքապահ զինվորականները: Նահանջի հրաման ստանալուց Հայկազը ամեն անգամ ասում էր. «Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ես ինձ էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, սա խայտ առակություն է»:

Հայկազը վիրա վորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մոտակայքում, Բայրակթարի նենգ հա րվածից, իր 20 ամյակից 2 օր առաջ: Թեև վիրա վորումը շատ ծանր է եղել, բայց 12 օր պայք արեց կյանքի համար: Ցավոք, ապարդյուն…. Անմա հացել է նոյեմբերի 9-ին, պատե րազմի ավարտից մեկ ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմա հու պարգևատրվել է «Մար տական ծառայության» մեդալով:

Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անըդնունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անրադարությունը և ամեն գնով պայ քարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մար տկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև

նորամուծություններ էր մտցնում ռազմ ական տեխնիկայի կիրառման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed