Անորեքսիայի զարգացման կարող են բերել ոչ միայն հոգեբանական պատճառները, այլեւ աղիների միկրոֆլորայի բաղադրությունը: Անորեքսիայով մարդկանց միկրոֆլորայի բաղադրությունը պակաս բազմազան է, քան առողջ մարդկանց դեպքում: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի կենսաբանները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychiatry գիտական ամսագրում:

Գիտնականները փորձի ժամանակ մկների աղիները մաքրել են բակտերիաներից, այնուհետեւ նրանց անորեքսիայով պացիենտի միկրոֆլորա են փոխպատվաստել: Արդյունքում կենդանիները սկսել են ավելի դանդաղ քաշ հավաքել, անհանգիստ են դարձել եւ իմուլսիվ: Իսկ այն մկները, որոնց պատվաստել են անորեքսիա չունեցող առողջ մարդկանց միկրոֆլորա, սովորական վարքագիծ են դրսեւորել, եւ նրանց վիճակը նույնպես չի փոխվել:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ ապագայում հիվանդությունը հնարավոր կլինի կանխել՝ մարդկանց օրգանիզմը մաքրելով բակտերիաներից եւ նրանց առողջ մարդկանց միկրոֆլորա փոխպատվաստելով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed