Սրտի անբավարարությունը կրկնակի մեծացնում է կորոնավիրուսով վարակից մահվան վտանգը: Այս մասին հաղորդվում է բրիտանացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է ESC Heart Failure ամսագրում:

Սրտաբան եւ հետազոտության գլխավոր հեղինակ Ամարդիպ Դաստիդարը նշել է, որ սրտի անբավարարություն ունեցող մարդիկ պետք է համարվեն բարձր ռիսկային խումբ՝ անկախ տարիքից: Նման մարդիկ, ըստ մասնագետի, հատկապես պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունն ու դիմակներ կրեն, իսկ իդեալական կլինի նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Բրիստոլի հիվանդանոց 30 օրվա ընթացքում ընդունված 283 հիվանդների երկու երրորդը ունեցել է սրտի քրոնիկ անբավարարություն: Հենց այս կատեգորիայի մեջ է եղել ավելի բարձր մահացությունը:

«Սա կարող է կորոնավիրուսով վարակված եւ սրտանոթային սուր անբավարարությամբ հիվանդների համար ուղղակիորեն մատնանաշել փոխազդեցություն կամ վատագույն ելքի հակում»,- ասել է սրտաբանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed