Գիտնականները մարդու օրգանիզմում ֆերմենտ են գտել, որն ազդում է կորոնավիրուսի տարածման վրա

իտնականները մարդու օրգանիզմում ֆերմենտ են գտել, որն ազդում է օրգանիզմում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման վրա: Վկայակոչելով Տյուբինգենի համալսարանի գիտնականներին՝ Merkur պորտալը հայտնում է, որ խոսքը գուանիլատկինազա 1 (GK1) ֆերմենտի մասին է:

Գիտնականները ստեղծել են վիրուսի համակարգչային մոդելը, որի միջոցով պարզել են, որ բջջի մեջ ընկնելիս վիրուսի մասնիկը նրան ստիպում է արտադրել որոշակի նյութեր, որոնք թույլ են տալիս ինֆեկցիային ներս մտնել: Այդպիսի նյութերից մեկն է նաեւ GK 1 ֆերմենտը:

Հետազոտության ժամանակ գիտնականները բջջից հեռացրել են այդ ֆերմենտը, որից հետո կորոնավիրուսի տարածումը դադարել է:

Հետազոտության հեղինակներից Անդրեաս Դրեգերը նշել է, որ օրգանիզմում գուանիլատկինազա 1 ֆերմենտի առկայությունը ոչ մի կերպ չի ազդում առողջության վրա: Ուստի օրգանիզմում դրա արտադրումը կարելի է ժամանակավորապես կասեցնել՝ հետեւանքներից չվախենալով: Դա ներկայումս անելու մեթոդներն ուսումնասիրում են Համբուրգի Ֆրանգոուֆերի ինստիտուտից մասնագետները:

Վերջին գրառումները

Ընտրացանկ