Գոհար Ավետիսյանի բարեգործությունը սահմաններ չունի, այս անգամ նա ձեռք մեկնեց մի կնոջ, ում երեք երեխաները տառապում են ԴՑՊ հիվանդությամբ։

Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա օգնության ձեռք է մեկնել մի կնոջ, ում երեք երեխաները տառապում են ԴՑՊ հիվանդությամբ։

«Ես ինձ ամենաերջանիկն եմ զգում երկրի վրա, երբ կարող եմ ժպիտ և ուրախություն պարգևել, օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն», — իր էջում գրել է Գոհարը։

Այնուհետև մեկնաբանությունների դաշտում նա ավելացրել է՝

«Բոլորը, ովքեր հիմա կարդում են սա, ես ամուր գրկում եմ ձեզ։ Այս տեսանյութը ևս մեկ անգամ ստիպում է բոլորիս մտածել, որ տխրելու բացարձակապես ոչ մի հիմք չունենք։

Այս ամբողջ առօրյայում ես և դուք մոռանում ենք երախտապարտ լինել և գնահատել այն, ինչ ունենք, բայց տեսնելով Օքսանայի հսկայական ուժը և այս անչափելի սերը՝ մենք կրկին սկսում ենք գնահատել ամեն ինչ»։

Տեսանյութ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed