Տվյալ բաղադրատոմսով պատրաստված կրուասանները ստացվում են փափուկ, նուրբ ու օդային։

Կրուասանների բույրը լցնում է ողջ տունը և խոհանոց կանչում ձեր հարազատներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 480գ
  • ձու՝ 2 հատ
  • կաթ՝ 120մլ
  • ջուր՝ 120մլ
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • չոր խմորիչ՝ 1թ․գ․
  • կարագ՝ 140գ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1/2թ․գ․
  • եփած խտացրած կաթ
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել գոլ ջուրը, գոլ կաթը և ձեթը։ Ավելացնել նաև խմորիչը, աղն ու շաքшրավազը։

Լցնել 1 ձու և 1 սպիտակուց։

Հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Լցնել ալյուրը և փափուկ խմոր հունցել։ Ծածկել տոպրակով և թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ 1 ժամ։

Խմորը տեղափոխել սեղանին, տրորել և բաժանել 6-7 հավասար մասերի։ Յուրաքանչյուր կտորին գնդիկի ձև տալ և ծածկել տոպրակով, որ չչորանան։

Ալյուրոտ սեղանի վրա գրտնակել գնդիկները, փափկած կարագ քսել բարակ շերտով։ Կարագով պատված խմորի շերտերը դնել միմյանց վրա և գրտնակել՝ 5-6մմ հաստությամբ։

Կտրատել սուր եռանկյունների, լայն կողմի վրա 1թ․գ․ խտացրած կաթ դնել և փաթաթել դեպի նեղ կողմը։

Круассаны (Croissants)

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել կրուասանները։ Դեղնուց քսել։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել մոտ 30 րոպե։

Ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել արդեն սառած կրուասաններին։

Круассаны из слоеного теста со сгущенкой по 🥐 пошаговому рецепту с фото

Բարի ախորժակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed