Երեկ դիտելով 5-րդ ալիքի կիրակնօրյա թողարկման ընթացքում Կարմիր շուկայի մասին պատմող տեսանյութը, հիշեցի 2020թ. հոկտեմբերի 23-ին ֆեյսբուկյան իմ էջում կատարած հետևյալ գրառումը. «Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության մեր այսօրվա Ավարայրն է…»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Կարմիր շուկան, չնայած իր բազում վերքերին, մնացել է կանգուն: Եվ դա ոչ թե նրա համար, որ թշնամին խնայել է (այստեղ ևս կիրառվել են «բայրաքթարներ», իսրայելական ԱԹՍ-ներ, ռազմական ինքնաթիռներ, զրահակիր ուժեր, վարձկան գրոհայիններ և էլի շատ ու շատ միջոցներ), այլ որ գյուղի պաշտպանները կանգնեցին մինչև վերջ և այդ բնագիծն իրականում դարձրին Ավարայր…

Հ. Գ.- Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, եթե մենք ոչ թե տրվեինք, այսօր արդեն կասկածելի թվացող, հրամանների ու ռազմավարամարտավարական որոշումների կատարմանը, այլ մեզ վստահված բնագիծը պաշտպանեինք այնպես, ինչպես դա արեցին Կարմիր շուկայում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed