«Հանկարծ մի ձեռք իջավ ուսիս, և մթության մեջ տեսա մի երիտասարդ տղայի․․․»․ Արմեն Աշոտյանի հուզիչ պատմությունը երեկվա հավաքից

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա հավաքի ավարտին, ջղային ու մտահոգ, քայլում էի դեպի Հանրապետականի գրասենյակ։

Հանկարծ մի ձեռք իջավ ուսիս, եւ մթության մեջ տեսա մի երիտասարդ տղայի։

– Պարոն Աշոտյան, ուզում եմ ներողություն խնդրել, որ ձեր մասին վատ կարծիք եմ ունեցել։ 3 տարի առաջ էս հրապարակում ձեզ էի քրֆում։ Չգիտեի, ով ով է։

Չթաքցնեմ, հուզվեցի ( ինչպես մի անգամ խոստովանել եմ, պատերազմից հետո լուսահոգի պապուս պես զգացմունքային եմ դարձել եւ քֆուրչի )։

– Անունդ կասե՞ս, -անսպասելի անկեղծությունից շփոթված, հարցրեցի երիտասարդին։

– Աշոտա անունս։

– Աշոտ ջան, շնորհակալ եմ քո անկեղծության, արդարամտության եւ տղամարդկության համար։ Ես էլ եմ ներողություն խնդրում, որ ժամանակին չեմ կարողացել քեզ ցույց տալ իմ եւ իմ թիմի իրական դեմքը։ Որ մեր երկրում ամեն չէ, որ կատարյալ էր։ Երկուսս էլ մեղավոր ենք։

Սեղմեցի տղայի՝ էմոցիաներից խոնավացած ձեռքը եւ հեռացա։

Հ.Գ. Պատրաստ եմ նման ազնիվ խոսակցության եւ փոխադարձ խոստովանության ամեն մի զրույցի։
Որովհետեւ ես ու դուք պաշտոն չենք ուզում եւ չունենք, բայց պատիվ եւ խիղճ ունենք»։

<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F219704501451853%2Fvideos%2F303608377795884%2F&show_text=false&width=560″ width=”560″ height=”314″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share” allowFullScreen=”true”></iframe>

Վերջին գրառումները

Ընտրացանկ