Հավի կրծքամսի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 4 հատ

2. Մեղր – 2 ճ/գ

3. Կիտրոն – 2 հատ

4. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ

5. Աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Խառնել ձիթապտղի յուղը, մեղրը, սև պղպեղը, աղը, մեկ կիտրոնի հյութը և երկու կիտրոնների քերած կեղևը:

2. Հավի կրծքամիսը դնել տապակի մեջ, վրան լցնել կիտրոնային զանգվածը:

3. Եփել 180 աստիճան ջեռոցում՝ պարբերաբար վրան լցնելով սոուսից, մինչև եփվի:

4. Սոուսը գրեթե ամբողջությամբ պետք է ներծծվի:

Վերջին գրառումները

Ընտրացանկ